Սերգեյ Փարաջանովի թանգարան

Ականավոր կինոբեմադրիչ և նկարիչ Սերգեյ Փարաջանովի թանգարանը հիմնադրվել է 1988 թ. Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանում կազմակերպված ցուցահանդեսից հետո, երբ “Ձորագյուղ” ազգագրական թաղամասում Սերգեյ Փարաջանովին հատկացվել է երկու կից կառույց` բնակության և թանգարանի համար: 1988 թ. երկրաշարժի պատճառով Հայաստանում շինարարական աշխատանքները միառժամանակ դադարեցվեցին: Այդ էր պատճառը, որ թանգարանը բացվեց միայն 1991 թ.:
Այն Երևանի ամենշատ այցելուներ հյուընկալող թանգարաններից մեկն է: Փարաջանովի արվեստը մեծ հետաքրքրություն է առաջացնում աշխարհի շատ երկրներում: Թանգարանում պահպանվում է Փարաջանովի ստեղծագործական ժառանգությունը՝ կոլաժներ, ասամբլյաժներ, ֆիլմերի էսքիզներ, տիկնիկներ, գլխարկներ, անձնական իրեր և ընկերների նվերներ, ընդհանուր առմամբ շուրջ 1600 առարկա:
Հեղինակի ինքնատիպ վերաբերմունքը կյանքի իրադարձությունների նկատմամբ, նրա պլաստիկ աշխարհընկալումն արտահայտված են նրա ստեղծագործություններում, որոնց մի մասը արվել էր բանտում. Փարաջանովը սովետական իշխանությունների կողմից շուրջ 15 տարի զրկված էր ֆիլմ նկարելու հնարավորությունից, որոնցից 1973-1977 թթ. և 1982 թ. անցկացրել է խիստ ռեժիմի ճամբարներում և բանտերում:
Թանգարանում կյանքի են կոչվել Սերգեյ Փարաջանովի արվեստի գեղարվեստական և ցուցադրական սկզբունքները:
Գոյության 26 տարիների ընթացքում թանգարանը 30 երկրներում կազմակերպել է 64 ցուցահանդես:
Թանգարանի

Գլխավոր հավաքածուները

  • Խուզարկություն էսքիզը Խոստովանանք ֆիլմի համար

    Սերգեյ Փարաջանով

    1988

  • Պարիս

    Sergei Parajanov

    1958

  • Հայ Ժողովուրդ

    Սերգեյ Փարաջանով

    1980

  • Ֆելինիի նամակը

    Սերգեյ Փարաջանով

    1982