ՄԱՅՐԱՄՈՒՏԻՑ ԱՌԱՋ

«Մայրամուտից առաջ»:
Վարպետի վերջին հինգ տարիների աշխատանքների ցուցահանդես:





ՎԱՐՊԵՏԻ ՎԵՐՋԻՆ ՀԻՆԳ ՏԱՐԻՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
«Մայրամուտից առաջ» ցուցահանդեսը նվիրված էր Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հիմնադրման 45-ամյակին: Ցուցադրությունը կազմված էր Մ. Սարյանի կյանքի վերջին հինգ տարիների ընթացքում ստեղծված 3 գեղանկար և 53 գծանկար աշխատանքներից՝ տուն-թանգարանի ֆոնդից և Սարյան ընտանիքի հավաքածուից:
Հայտնի կամ մշտական ցուցադրության մեջ գտնվող գործերի հետ մեկ տեղ ցուցահանդեսը ծանոթացրեց Մ. Սարյանի ևս 30 գծանկարի հետ: Իսկ դա նշանակում է, որ կայացավ հանդիպում Սարյանի անծանոթ և զարմանալի աշխատանքների հետ:
Վարպետի այս վերջին գծանկարներում պատկերված բազմազան թեմաները միավորում է իմաստուն կենսասիրության լույսը: Սա մեծ աշխարհ է, որը փոխանցում է անսպառ դրական լիցք: Կյանքի վերջին տարիներին նկարիչը ստեղծեց հեքիաթների մի նոր շարք: 53 գծանկարները և 3 գեղանկարչական գլուխգործոցները անբաժան են միմյացից և կազմում են մեկ ամբողջականություն, որպես մեծ ստեղծագործողին արժանի մաժորային ակորդ, որպես յուրահատուկ ամփոփում վիթխարի ստեղծագործական ճանապարհի, որըն ավարտվեց Վարպետի մահից միայն մեկ ամիս առաջ:

Գլխավոր հավաքածուները

  • ՄՈՐ ԴԻՄԱՆԿԱՐԸ

    Մարտիրոս Սարյան

    1898

  • ՍԵՐ - ՀԵՔԻԱԹ

    Մարտիրոս Սարյան

    1906

  • ԳԻՍԱՍՏՂ

    Մարտիրոս Սարյան

    1907

  • ՋՐՀՈՐԻ ՄՈՏ - ՇՈԳ ՕՐ

    Մարտիրոս Սարյան

    1908

Այցելուներին

Սարյան Փողոց., 3 Շենք, Երեւան 0002, Հայաստան

+374 10 580568

info@sarian.am

թանգարանի ցուցահանդեսի ժամերը

սկիզբ: 06.03.2017 15:30

վերջ: 10.03.2017 13:00

Մուտքի տոմս 1000 AMD