ցուցահանդեսներ

Փարաջանովի Նռան գույնը

Թանգարանի մշտական ցուցադրությունում ներկայացված են Սերգեյ Փարաջանովի աշխատանքները՝ հարթ և տարածական կոլաժներ, ասամբլյաժներ, գծանկարներ, ֆիլմերի համար արված էսքիզներ, տիկնիկներ, գլխարկներ, ինչպես նաև կենդանության օրոք նրա կամքով Երևան տեղափոխված թիֆլիսյան տան կահ-կարասին և անձնական իրերը: Սերգեյ Փարաջանովի ստեղծագործություններն իրենց համանմանը չունեն համաշխարհային արվեստում: Դրանք աչքի են ընկնում իրենց բարձր վարպետությամբ, վառ երևակայությամբ և սրամտությանբ: Նրա աշխատանքներին առանձնակի հմայք և փայլ է հաղորդում օգտագործված առարկաների և նյութի զանազանությունը: Ս. Փարաջանովի էսթետիկայի համակարգում առանձնակի տեղ է գրավում հայկական, արևելյան և եվրոպական արվեստների ավանդույթներով սնվող պլաստիկ արվեստը: Թանգարանում կյանքի են կոչվել Սերգեյ Փարաջանովի արվեստի գեղարվեստական և ցուցադրական սկզբունքները:

Ձորագյուղ ազգագրական թաղամաս, 15/16 տուն, Հայաստան, 0015, Երևան

սկիզբ: 01.01.2017 12:00

վերջ: 31.12.2017 16:00

ՄԱՅՐԱՄՈՒՏԻՑ ԱՌԱՋ

«Մայրամուտից առաջ»: Վարպետի վերջին հինգ տարիների աշխատանքների ցուցահանդես: ՎԱՐՊԵՏԻ ՎԵՐՋԻՆ ՀԻՆԳ ՏԱՐԻՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ «Մայրամուտից առաջ» ցուցահանդեսը նվիրված էր Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հիմնադրման 45-ամյակին: Ցուցադրությունը կազմված էր Մ. Սարյանի կյանքի վերջին հինգ տարիների ընթացքում ստեղծված 3 գեղանկար և 53 գծանկար աշխատանքներից՝ տուն-թանգարանի ֆոնդից և Սարյան ընտանիքի հավաքածուից: Հայտնի կամ մշտական ցուցադրության մեջ գտնվող գործերի հետ մեկ տեղ ցուցահանդեսը ծանոթացրեց Մ. Սարյանի ևս 30 գծանկարի հետ: Իսկ դա նշանակում է, որ կայացավ հանդիպում Սարյանի անծանոթ և զարմանալի աշխատանքների հետ: Վարպետի այս վերջին գծանկարներում պատկերված բազմազան թեմաները միավորում է իմաստուն կենսասիրության լույսը: Սա մեծ աշխարհ է, որը փոխանցում է անսպառ դրական լիցք: Կյանքի վերջին տարիներին նկարիչը ստեղծեց հեքիաթների մի նոր շարք: 53 գծանկարները և 3 գեղանկարչական գլուխգործոցները անբաժան են միմյացից և կազմում են մեկ ամբողջականություն, որպես մեծ ստեղծագործողին արժանի մաժորային ակորդ, որպես յուրահատուկ ամփոփում վիթխարի ստեղծագործական ճանապարհի, որըն ավարտվեց Վարպետի մահից միայն մեկ ամիս առաջ:

Սարյան Փողոց., 3 Շենք, Երեւան 0002, Հայաստան

սկիզբ: 06.03.2017 15:30

վերջ: 10.03.2017 13:00

ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ: ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՎԵՐԺԻ ՀԵՏ

Դեկտեմբերի 25-ից Մատենադարանում գործում էր «Մարտիրոս Սարյան: Երկխոսություն հավերժի հետ» ցուցահանդեսը: Ցուցադրությունը կազմված էր Մ. Սարյանի տուն-թանգարանի հավաքածուի 31 ստեղծագործությունից: Ի զգայականս Եդեմայ բխեալ պատրաստեաց Տնկողն, Զի ոռոգեալ ծաղկեսցի նովաւ, Որ ի յիս բարեգործութեան կենսատունկ դրախտ: Գրիգոր Նարեկացի, «Մատեան ողբերգութեան» (ԼԷ, Բ) Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը Մատենադարանում լի է ներքին մեծ խորհրդով: Դեռ երիտասարդ տարիքում, լինելով Մոսկվայի նկարչության քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի սան, նկարիչն եկավ հայրենիք, այցելեց այն ժամանակ Էջմիածնում գտնվող Մատենադարանը, տեսավ մեր հին ձեռագիր գրքերը, հիացավ Թորոս Ռոսլինի և մյուս միջնադարյան ծաղկողների արվեստով: Նա ստացավ այն հզոր ստեղծագործական լիցքը, որը կրեց իր ողջ կյանքի ընթացքում, զարգացրեց այն ժամանակակից ոգով, նոր որակով: Մարտիրոս Սարյանը իր արվեստով մեր ժամանակները հաղորդակից դարձրեց հայ արվեստի պատմական ավանդներին, նոր շունչ և մարմնավորում հաղորդեց նրանց մեջ ամփոփված իմաստության և բարձրագույն արժեքների հավերժական, անանց նշանակությանը: Մ.Սարյանը իրագործեց իր առջև դրված գերագույն նպատակը` հասավ այն «դժվար թեթևությանը, որը բնորոշ է բոլոր ժամանակների խոշոր վարպետներին»: Նրա արվեստի ոճականության թեթևությունը, որը քննադատները հաճախ որոշարկում են որպես մանկական հայացք, պրիմիտիվիզմ կամ դեկորատիվիզմ, հիրավի ելնում է հին և միջնադարյան հայ արվեստին բնորոշ մտածողությունից: Դա խորհրդանիշների յուրահատուկ լեզու է: Դրանցից ամեն մեկն ամփոփում է իր մեջ համամարդկային հավերժական գաղափարներ: Դրանք են և Կենաց ծառը, լուսերգությունը, անմահությունը: Մարդկության կեցության անանց արժեքների արտահայտումը Մ.Սարյանը գտավ և այլ ազգային մշակույթներում, օրինակ՝ եգիպտականում: Եգիպտոսից բերված փայտե դիմակը նա համադրեց իր արվեստում միշտ առկա հոգևորի հավերժ գոյության գաղափարի հետ: Մատենադարանում կազմակերպված ցուցադրության մեջ ընդգրկված են Մ.Սարյանի վաղ շրջանի «Հեքիաթներ և երազներ» ջրաներկ շարքի 7 աշխատանք, ինչպես նաև բոլոր ստեղծագործական շրջանների գեղանկարչական գլուխգործոցները, այդ թվում՝ «Ինքնադիմանկար» (1909), «Ջրհորի մոտ: Տապ օր» (1908), «Քայլող կինը» (1911), «Եգիպտական դիմակներ» (1915), «Դեպի աղբյուր» (1926), «Ինքնադիմանկար: Երեք հասակ» (1942), «Հեքիաթ»(1971) և այլ աշխատանքներ:

Սարյան Փողոց., 3 Շենք, Երեւան 0002, Հայաստան

սկիզբ: 10.03.2017 10:30

վերջ: 22.03.2017 12:00

Թանգարանների միջազգային օր

«Մ.Սարյանի ստեղծագործական կյանքի ցավոտ պատմություն. փարիզյան շրջանի այրված նկարները պահպանված միայն նեգատիվներում» խորագրով ցուցադրութուն, բացումը տեղի կունենա ժամը 14:00-ին: Համերգ «Փարոս» երգչախմբի մասնակցությամբ: Սկիզբը՝ ժ. 16:00-ին

Սարյան Փողոց., 3 Շենք, Երեւան 0002, Հայաստան

սկիզբ: 18.05.2017 14:00

վերջ: 18.05.2017 00:00

  • 1
  • 2