միջոցառումներ

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ»

30 սեպտեմբերի: Համերգ Նվիրված Ղ.Սարյանի ծննդյան 97-ամյակին Մասնակցությամբ՝ Ղ.Սարյանի անվան և Հ.Դանիելյանի անվան արվեստի դպրոցների դասարանների սաների: Համերգի պատվավոր հյուրերը կլինեն հանրահայտ կոմպոզիտոր Տ. Մանսուրյանը և անվանի ջութակահար Ռուբեն Ահարոնյանը։

Սարյան Փողոց., 3 Շենք, Երեւան 0002, Հայաստան

սկիզբ: 30.11.2017 19:01

վերջ: 03.12.2017 19:01

Հայկական կամերային երաժշտության համերգ

Հայկական կամերային երաժշտության համերգ նվիրված Մ.Սարյանի տուն-թանգարանի 50-ամյակին: Կատարում է «Արս լունգա» դուետը ՝ Ջ. Վարդանյան (դաշնամուր), Ա. Թալալյան (թավջութակ): Ծրագրում՝ Ղ. Սարյան, Կոմիտաս:

Սարյան Փողոց., 3 Շենք, Երեւան 0002, Հայաստան

սկիզբ: 08.12.2017 17:00

վերջ: 08.12.2017 22:00

Գրքի շնորհանդես

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը ներկայացնում է կոմպոզիտորի կյանքի հիսուն տարիների ընթացքում գրված նամակները մեկ ամբողջական ժողովածուում: Գրքի հրատարակմանն աջակցել են Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի սփյուռքահայ բարեկամներ՝ Շահան Արծրունին, Հրաչ և Սյուզան Թուֆայանները, Ռոբերտ և Դորա Քյուները: Հանդիպում ենք դեկտեմբերի 9-ին, ժամը՝ 14 :00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հյուրընկալ համերգասրահում:

Զարոբյան փող., 3 շենք, Հայաստան, 0009, Երևան

սկիզբ: 09.12.2017 19:13

վերջ: 09.12.2017 19:13

Գերմանացի կոմպոզիտորների թանգարանները Խաչատրյանի տանը

Դեկտեմբերի 16-ին, ժամը՝ 19:00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հրավիրում է վայելելու ավանդական դարձած «Գերմանացի կոմպոզիտորների թանգարանները Խաչատրյանի տանը» ծրագրի հերթական երեկոն, որը նվիրված է գերմանացի հանճարեղ կոմպոզիտոր Ռոբերտ Շումանին: Ելույթ կունենան՝ Արմինե Գրիգորյան (դաշնամուր), Կարեն Շահգալդյան (ջութակ), Մաքսիմ Նովիկով (ալտ), Աննա Մայիլյան (մեցցո-սոպրանո): Ծրագրում՝ կամերային ստեղծագործություններ: Համերգի ընթացքում Օլյա Նուրիջանյանը կներկայացնի Գերմանիայում Ռոբերտ Շումանի թանգարանների պատմությունը:

Զարոբյան փող., 3 շենք, Հայաստան, 0009, Երևան

սկիզբ: 16.12.2017 19:00

վերջ: 16.12.2017 21:00