միջոցառումներ

Թանգարանների միջազգային օր

Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետի տեսաֆիլմի և Մինաս Ավետիսյանի էսքիզների ցուցադրում. 12:00 -ից համերգ՝ պատանի երաժիշտների մասնակցությամբ

Զարոբյան փող., 3 շենք, Հայաստան, 0009, Երևան

սկիզբ: 18.05.2017 12:00

վերջ: 18.05.2017 22:00

«Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը»

Մայիսի 18-ին, ժամը 19:00-ին սիրով հրավիրում ենք Արամ Խաչատրյանի տուն-թանգարան վայելելու «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը: Երեկոյի ընթացքում կհնչեն արիաներ օպերաներից: Ելույթ կունենան Դիանա Հարությունյանը /սոպրանո/, Նարինե Անանիկյանը /մեցցո-սոպրանո/, Անդրանիկ Մալխասյանը /բարիտոն/, Սերգեյ Սարգսյանը /բաս/ և Մարգարիտա Սարգսյանը /դաշնամուր/: Համերգը նվիրվում է նշանավոր օպերային երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Վալերի Հարությունյանի հիշատակին: Տոմսերը վաճառվում են:

Զարոբյան փող., 3 շենք, Հայաստան, 0009, Երևան

սկիզբ: 18.05.2017 19:00

վերջ: 18.05.2017 21:00

Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը

Սիրով հրավիրում ենք Արամ Խաչատրյանի տուն-թանգարան վայելելու «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը, որը կրում է «Կամերային երաժշտության երեկո» խորագիրը: Համերգի ընթացքում ելույթ կունենան Իզաբելլա Ուայնշամերը /թավջութակ/, Ռոբերտ Ուայնշայմերը /դաշնամուր/, Շուշան Հունանյանը /դաշնամուր/ և ՀՀ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները: Երեկոյի ընթացքում կկատարվեն Ֆ. Շուբերտի, Գ.Պ Մարիի և Գ.Ֆաուրեի ստեղծագործությունները:

Զարոբյան փող., 3 շենք, Հայաստան, 0009, Երևան

սկիզբ: 17.08.2017 19:00

վերջ: 17.08.2017 21:00

Հոբելյանական համերգ՝ նվիրված Մարտիրոս Սարյանի 50-ամյակին

Այս տարի Մ.Սարյանի տուն-թանգարանը նշում է իր գործունեության 50-ամյակը: Հոկտեմբերի 26-ին, ժամը 19:00-ին Ա.Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում տեղի կունենա հոբելյանական համերգ: Մուտքը՝ հրավիրատոմսերով: Հոտկեմբերի 26-27-ին Մ.Սարյանի տուն-թանգարանի 4-րդ հարկում գտնվող Ղ.և Ա. Սարյանների անվան դահլիճում տեղի կունենա գիտաժողով: Նիստերի սկիզբը ժ. 10-ին: Մուտքը՝ հրավիրատոմսերով:

Սարյան Փողոց., 3 Շենք, Երեւան 0002, Հայաստան

սկիզբ: 26.10.2017 10:00

վերջ: 27.12.2017 18:00