Մշտական ցուցադրություն Սերգեյ Փարաջանովի թանգարանում

Թանգարանի մշտական ցուցադրությունում ներկայացված են Սերգեյ Փարաջանովի աշխատանքները՝ հարթ և տարածական կոլաժներ, ասամբլյաժներ, գծանկարներ, ֆիլմերի համար արված էսքիզներ, տիկնիկներ, գլխարկներ, ինչպես նաև կենդանության օրոք նրա կամքով Երևան տեղափոխված թիֆլիսյան տան կահ-կարասին և անձնական իրերը:
Սերգեյ Փարաջանովի ստեղծագործություններն իրենց համանմանը չունեն համաշխարհային արվեստում: Դրանք աչքի են ընկնում իրենց բարձր վարպետությամբ, վառ երևակայությամբ և սրամտությանբ: Նրա աշխատանքներին առանձնակի հմայք և փայլ է հաղորդում օգտագործված առարկաների և նյութի զանազանությունը: Ս. Փարաջանովի էսթետիկայի համակարգում առանձնակի տեղ է գրավում հայկական, արևելյան և եվրոպական արվեստների ավանդույթներով սնվող պլաստիկ արվեստը:
Թանգարանում կյանքի են կոչվել Սերգեյ Փարաջանովի արվեստի գեղարվեստական և ցուցադրական սկզբունքները:

Գլխավոր հավաքածուները

  • Խանդի պահին պատռած հորս դիմանկարը

    Սերգեյ Փարաջանով

    1984

  • Գեներալ Ռադկոյի կյանքը և մահը

    Սերգեյ Փարաջանով

    1983

  • Դոդոն պապիրոս է թռցնում

    Սերգեյ Փարաջանով

    1982

  • Լացող Ջոկոնդան

    Սերգեյ Փարաջանով

    1977

Այցելուներին

Ձորագյուղ ազգագրական թաղամաս, 15/16 տուն, Հայաստան, 0015, Երևան

+374 10 538473

parajanovmuseum@gmail.com

թանգարանի միջոցառման ժամերը

սկիզբ: 01.01.2017 10:30

վերջ: 31.12.2017 17:00

Չափահասների 700 AMD

Ուսանողներ 300 AMD

Դպրոցականներ 200 AMD