միջոցառումներ

Մշտական ցուցադրություն Սերգեյ Փարաջանովի թանգարանում

Թանգարանի մշտական ցուցադրությունում ներկայացված են Սերգեյ Փարաջանովի աշխատանքները՝ հարթ և տարածական կոլաժներ, ասամբլյաժներ, գծանկարներ, ֆիլմերի համար արված էսքիզներ, տիկնիկներ, գլխարկներ, ինչպես նաև կենդանության օրոք նրա կամքով Երևան տեղափոխված թիֆլիսյան տան կահ-կարասին և անձնական իրերը: Սերգեյ Փարաջանովի ստեղծագործություններն իրենց համանմանը չունեն համաշխարհային արվեստում: Դրանք աչքի են ընկնում իրենց բարձր վարպետությամբ, վառ երևակայությամբ և սրամտությանբ: Նրա աշխատանքներին առանձնակի հմայք և փայլ է հաղորդում օգտագործված առարկաների և նյութի զանազանությունը: Ս. Փարաջանովի էսթետիկայի համակարգում առանձնակի տեղ է գրավում հայկական, արևելյան և եվրոպական արվեստների ավանդույթներով սնվող պլաստիկ արվեստը: Թանգարանում կյանքի են կոչվել Սերգեյ Փարաջանովի արվեստի գեղարվեստական և ցուցադրական սկզբունքները:

Ձորագյուղ ազգագրական թաղամաս, 15/16 տուն, Հայաստան, 0015, Երևան

սկիզբ: 01.01.2017 10:30

վերջ: 31.12.2017 17:00

Թանգարանների գիշեր

Համերգային ծրագիր 18:00 - Գ.Աճեմյանի անվան ջութակահարների անսամբլը ներկայացնում է. Ա. Խաչատրյանի, Կոմիտասի ստեղծագործությունները: Գեղարվեստական ղեկավար և կոնցերտմայստեր՝ Աննա Աճեմյան 20:00 - Աննա Մայիլյանի Երգարվեստի կենտրոնը ներկայացնում է. Ղ. Սարյանի և Կոմիտասի ստեղծագործությունները: 22:00 - «Սարյան» լարային քառյակը ներկայացնում է. Ղ. Սարյանի, Է. Միրզոյանի, Կոմիտասի ստեղծագործությունները:

Սարյան Փողոց., 3 Շենք, Երեւան 0002, Հայաստան

սկիզբ: 04.05.2017 18:00

վերջ: 04.05.2017 00:00

Միջոցառում Մարտիրոս Սարյանի տուն թանգարանում

Ին վինո գինու ակումբ-վաճառատան՝ «Մուտքը գինով» ծրագրի շրջանակում Մ. Սարյանի տուն-թանգարանը մայիսի 5 - ին և 6-ին բաց է լինելու այցելության համար ժ. 11.00-23.00: Ծրագրի շրջանակում թանգարանի Ղազարոս և Արաքսի Սարյանների անվան դահլիճում տեղի կունենա համերգային երեկո. Մայիսի 5, ժ. 18.30 - Թավջութակի կատարումներ /կատարող՝ Սերգեյ Ստամբոլցյան, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի շրջանավարտ/ Մայիսի 6, ժ. 19.30 - Համերգ՝ Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ:

Սարյան Փողոց., 3 Շենք, Երեւան 0002, Հայաստան

սկիզբ: 05.05.2017 18:30

վերջ: 06.05.2017 21:30

Թանգարանների միջազգային օր

Միջոցառման շրջանակներում թանգարանի մշտական ցուցադրությունից բացի հանրությանը կներկայացվեն Ս. Փարաջանովի բանտային նամակները և կալանավայրերի լուսանկարները: 2017 թ. Մայիս 18, ժամը 10:00-ից մինչև 18:00

Ձորագյուղ ազգագրական թաղամաս, 15/16 տուն, Հայաստան, 0015, Երևան

սկիզբ: 18.05.2017 10:00

վերջ: 18.05.2017 18:00