Դոդոն պապիրոս է թռցնում

1982

Սերգեյ Փարաջանով

Կոլաժ, 37x28.5 սմ.
Թուղթ, վերատպություններ, լուսանկարներ:
1983 թ. Փարաջանովը և նրա ընկեր վրաց ականավոր դերասան Դոդո Աբաշիձեն մեկնել էին հանգստի Եսենտուկի: Բժիշկները Դոդոյին արգելում էին ծխել, իսկ նա թաքուն ծխում էր:
Սա փոխակերպման վառ օրինակներից է, որի վրա էլ հիմնված է Փարաջանովի արվեստը: Կոլաժում գլխավոր կերպարը Փարաջանովի ընկեր, վրացի դերասան Դոդո Աբաշիձեն է: Շինության գմբեթը գլխի վայր է շուռ տրված՝ փոխակերպվելով Դոդո Աբաշիձեի թևերի, ով գողանում է հսկայական ծխախոտներ դարձած շինության սյունները: Կոլաժում օգտագործված է նաև բելգիացի ականավոր նկարիչ Ռենե Մագրիտի ՙԳանձերի կղզի՚ հայտնի նկարի կրկնօրինակի մի մաս: