Գեներալ Ռադկոյի կյանքը և մահը

1983

Սերգեյ Փարաջանով

Ծավալային կոլաժ, 63x34x6 սմ.
Փայտե տուփ, վերատպություններ, խաղաքարտեր, դոմինոյի քարեր, շքանշան և ուսադիր, զինվորական խաչ, ժանյակ, քթակնոց, ժամացույցի թվատախտակ, 1918 թ. թղթադրամներ, տարբերանշանով բրոնզե բեյջ, մեղրամոմից ծաղիկներ, արհեստական մարգարիտ, չորացրած նուռ, մետաղյա տավիղ, զանգ:
Ազգությամբ բուլղարացի՝ ռուս-թուրքական պատե¬րազմի հերոս, Գեներալ Ռադկո Դիմիտրիևը ապրում էր Թբիլիսիում: 1918 թ. Պյատիգորսկում գնդակահարվել է կոմունիստների կողմից: Մի անգամ Թբիլիսիում Փարաջանովի մոտ է գալիս մի տղա՝ բերելով պոլիեթիլենային տոպրակով զանազան հին իրեր՝ ասելով, որ սա այն ամեն է, ինչ մնացել է իր պապիկից՝ գեներալ Ռադկոյից, և որ հնարավոր է, որ դրանք պետքական կլինեն Փարաջանովին իր կոլաժների համար: Արդյունքում ստեղծվել է այս կոլաժը: