ՄՐԳԵՐ - 1941, ԱՇՆԱՆԱՅԻՆ ՆԱՏՅՈՒՐՄՈՐՏ- 1944

1941

Մարտիրոս Սարյան

Սարյանի արվեստում հատուկ տեղ են գրավում նատյուրմորտները: Երկրորդ հարկի ցուցադրության մեջ կա երկու մեծադիր նատյուրմորտ, որոնք ստեղծվել են պատերազմի տարիներին: Դրանք են «Մրգեր» (1941թ.) և «Աշնանային նատյուրմորտ» (1944թ.)նկարները: Սարյանը պատկերում է Հայաստանի բնության շռայլ հարստությունը, մարդկանց քրտնաջան աշխատանքով ստեղծած բարիքները: Պատերազմ է, իսկ Սարյանը նկարում է ծաղիկներ ու մրգեր, կարծես հակադրելով պատերազմական դաժան իրականությանը կյանքի գեղեցկությունը, անանց արժեքները, ժողովրդի խաղաղ աշխատանքը, որոնք պետք է պաշտպանել անձնվեր պայքարում, անգամ սեփական կյանքի գնով: Սարյանի պատերազմական շրջանի նատյուրմորտներում առավել է զգացվում կյանքի հանդեպ կենսախնդությունն ու սերը, հաստատելով այն գաղափարը, որ միայն ապրելով և արարելով կարելի է հաղթել մահին: