ԻՆՔՆԱԴԻՄԱՆԿԱՐ

1909

Մարտիրոս Սարյան

Սա Սարյանի առաջին գեղանկարչական «Ինքնադիմանկարն» է, որը նույն թվականին ստեղծված Տրետյակովյան պատկերասրահում պահվող հայտնի «Ինքնադիմանկարի» էսքիզն է: Սարյանն իրեն պատկերել է իր իսկ խոսքերով ասած «բնության, լեռների և հովիտների միջով քայլելիս, արևի տակ, արևի ոսկի շողերով լուսավորված»:
Ֆրանսիական արվեստի մեծ գիտակ և նկարահավաք Շչուկինը, տեսնելով Սարյանի այս գործը, բացականչում է. «Հրաշալի է, դուք հիանայի դիմանկարիչ եք» և պատվիրում է իր որդու դիմանկարը:
Այս գործը ավելին է քան զուտ ինքնադիմանկար, ավելի շուտ սա բնության ուժն իր մեջ կրող ստեղծագործ անհատի հավաքական և ընդհանրացված կերպարն է: Սարյանն օգտագործում է արտահայտիչ հակադիր գույներ, ներկը ստվարաթղթին է քսում վստահ, ամուր ձեռքի լայն, ազատ վրձնահարվածներով: Ինքնադիմանկարն ու ֆոնի լեռները նույն կերպ են նկարված: Այդ իսկ պատճառով տպավորություն է ստեղծվում, որ մարդն «աճում» է բնությունից, հանդիսանում է նրա շարունակությունը և անքակտելի մասը: Սարյանը գրել է. «Բնության ամենահրաշալի ստեղծագործությունը մարդն է: Մարդն ինքը բնությունն է: Միայն մարդու միջոցով է բնությունը ճանաչում իրեն»: Մարդու և բնության միասնականությունն «Ինքնադիմանկարի» հիմնական գաղափարն է: