Contrary to popular belief, Lorem Ipsum is not simply random text.

yerevan
museums

նախագծի մասին

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության, Հայաստանի պատմության թանգարան»-ի և Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս ՍՊԸ-ի միջև ստորագրված համաձայանագրի շրջանակներում ՉԺՀ դեսպանությունը ՀՀ մշակույթի նախարարությանը ի դեմս Հայաստանի պատմության թանգարանի՝ տրամադրել է դրամաշնորհ մի շարք թանգարանների համար աուդիոգիդերի ստեղծման և դրանց տեղեկատվական ապահովման նպատակով:

ՀՀ թանգարաններում ցուցանմուշների դիտման արդիականացման նպատակով ստեղծվել են IOS և Android
օպերացիոն համակարգերի հիման վրա աշխատող աուդիոգիդեր, որոնք հնարավորություն են տալիս թանգարանի այցելուներին մանրամասն տեղեկություններ ստանալ տվյալ թանգարանում ցուցադրված ցուցանմուշների մասին՝ մի շարք լեզուներով։ Տեղեկատվությունը մատուցվելու է տեսքստային եղանակով, ինչպես նաև լինելու է նկարներ և ձայնային ուղեկցություն: Ծրագրի փորձնական փուլն իրականացվում է Երևանի երեք՝ Ս. Փարաջանովի, Մ. Սարյանի և Ա. Խաչատրյանի տուն թանգարաններում: